Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում այսօրվանից մինչև հունիսի 6-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առավելապես գիշերը և երեկոյան ժամերին։

Արևելյան Վրաստանում այսօր ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35 աստիճան, որը կպահպանվի առաջիկա երեք օրվա ընթացքում։ Իսկ երկրի արևմտյան հատվածում օդի ջերմաստիճանը կկազմի 33 աստիճան, սակայն առաջիկա երեք օրվա ընթացքում կդիտվի ջերմաստիճանի նվազում մինչև 28 աստիճան։

Երկրում հիմնականում առաջիկա շաբաթը կլինի տեղումնառատ, տեղումներ կլինեն անձրևի տեսքով, հատկապես բարձրլեռնային շրջաններում։

Մայրաքաղաքում այսօր օդի ջերմաստիճանը կկազմի 23 աստիճան տաքություն, հունիսի 3-4-ը տեղումներ չեն սպասվում։ Հունիսի 5-ին Թբիլիսիում կլինի անձրև և ամպրոպ, որից հետո եղանակը կբարելավվի։