Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 25-ի տվյալները

Մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 590 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 645 301-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  3 247 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 611 688։

Վարակից մահացել է ևս  10 մարդ, ընդհանուր՝ 16 698:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 2.82%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.14%, վերջին 7 օրվանը՝ 3.86%: