Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, սեպտեմբերի 13-ից եղանակը կկայունանա, հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի: Օդի ջերմաստիճանն արևմտյան Վրաստանում կկազմի 25-30 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում 19-24 աստիճան տաքություն:

Սեպտեմբերի 9-12-ը օդերևութաբանները Վրաստանում կանխատեսում են կարճատև անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում սպասվում է թույլ անձրև, իսկ սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: