Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կցրտի

Վրաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների ներթափանցում, տեղ-տեղ հորդառատ անձրև և օդի ջերմատիճանի զգալի նվազում։ Բարձր լեռնային գոտիներում սպասվում է ձյուն։

«Ակնկալվող տեղումները կարող են Վրաստանի գետերում ջրի մակարդակի էական բարձրացման հանգեցնել, փոքր գետերի արտահոսքի, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների», — ասված է բնապահպանության ազգային գործակալության հաղորդագրության մեջ: