Մայիսի 2-ից 6-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ուժգին: Հնարավոր են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձնահյուսի վտանգ. այս հաղորդագրությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում կամ ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին):