Արջը հարձակվել է մարդկանց վրա

Շուախևիի մունիցիպալիտետի Դաբաձվելի գյուղում արջը հարձակվել է երկու կնոջ և երեխայի վրա:

Շուախևիի քաղաքապետարանից հայտնել են, որ երեխան վնասվածք է ստացել դեմքի հատվածում, իսկ կանայք՝ այլ թեթև վնասվածքներ։

Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրանք արդեն տանն են։ Երեխան բուժօգնություն է ստացել Բաթումիի մոր և մանկան բժշկական կենտրոնում

Ըստ տեղեկության՝ դեպքը կատարվել է Դաբաձվելի գյուղին հարող անտառի մերձակայքում։