Արտաքին պետական ​պարտքը գերազանցում է 8 մլրդ դոլարը

Մեկ տարում Վրաստանի արտաքին պետական ​​պարտքն աճել է 758,842 մլն դոլարով, իսկ սեպտեմբեր ամսվա համեմատ՝ նվազել 12,046 մլն դոլարով, գրել է bpn.ge լրատվականը:

Տեղեկության համաձայն, 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանի արտաքին պետական ​պարտքը գերազանցել է 8,440 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով այն գերազանցել է 22,830 մլրդ լարին։

2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պարտքի չափը այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 7,681 մլրդ դոլար կամ 21,323 մլրդ լարի։ 2023 թվականի սեպտեմբերին արտաքին պետական ​պարտքը այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 8,452 մլրդ դոլար կամ 22,639 մլրդ լարի։

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանի պետության խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD):