Ատեստավորում չանցած տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի. ԿԳ փոխնախարար

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) փոխնախարար Թամար Մախարաշվիլիի խոսքով` այն հանրակրթական դպրոցներում, որտեղ չատեստավորված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի, նրա պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի:

Փոխնախարարն ասել է՝ այն տնօրենները կամ տնօրեն դառնալ ցանկացողները, ովքեր  տնօրենների քննության տեսական թեստը բարեհաջող կհաղթահարեն՝ կանցնեն հարցազրույցի փուլ. հարցազրույցի փուլն անցնելուց հետո կոնկրետ թեկնածուներ կներկայացվեն ատեստավորված տնօրեն չունեցող դպրոցի հոգաբարձուների խորհրդին, և  այս դեպքում հոգաբարձուների խորհուրդը կընտրի առաջադրված և ատեստավորված տնօրեններից որևէ մեկին:

Մախարաշվին ընդգծել է՝ մրցույթ կհայտարարվի միայն այն դպրոցում, որտեղ կլինի չատեստավորված դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ի դեպ, Մախարաշվիլին հունվարի 25-ին հայտնել է, որ հանրակրթական դպրոցների տնօրենների և տնօրեն դառնալ ցանկացողների քննության արդյունքները հայտնի կլինեն մոտավորապես 3 շաբաթից:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի հանրակրթական դպրոցի տնօրենների քննությանը գրանցված 3 205 թեկնածուներից քննությանը մասնակցել է 1 839 թեկնածու:

Տնօրենների քննության արդյունքները հայտնի կլինեն առնվազն 3 շաբաթից