Հրապարակվել է «Ատլանտյան խորհրդի» «Ազատության և բարեկեցության 2026 թվականի համաթիվը» (ինդեքսը), որտեղ արտացոլված է 2025 թվականի իրավիճակը։
Վրաստանը հայտնվել է ազատության վատթարացման դինամիկայով երկրների խմբում։ Այս խմբում են նաև ԱՄՆ-ը, Էկվադորը, Սիերա Լեոնեն, Տանզանիան, Նիգերը, Մադագասկարը, Գվինեա-Բիսաուն, Հայիթին և Բուրկինա Ֆասոն։
Վրաստանը դասվել է «չափավոր ազատություն» և «չափավոր բարեկեցություն» ունեցող երկրների շարքին. ազատության վարկանիշում զբաղեցնում է 73-րդ տեղը 171 երկրների շարքում, իսկ բարեկեցության վարկանիշում՝ 43-րդ տեղը 171 երկրների շարքում։
Ամենացածր միավորները Վրաստանն ունի «օրենքի հստակության» (43.6), «դատարանի անկախության ու արդյունավետության» (53), «սեփականության իրավունքի» (54.1), «գործադիր իշխանության օրենսդրական սահմանափակման» (57.7), «բյուրոկրատիայի ու կոռուպցիայի» (57.9) և «անվտանգության» (58.9) ենթահամաթվերում։