Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում երեկ կատարվեց Ջրօրհնեքի կարգ

Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում երեկ կատարվեց Սուրբ Ծննդյան տոնական պատարագ, որին հետևեց Ջրօրհնեքի կարգը։

Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) երեկ՝ հունվարի 6-ին, նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Հունվարի 6-ին ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվել է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Ջրօրհնեքի սովորույթը:

Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը եկեղեցական օրացույցում տարվա առաջին տոնն է։