Վարչապետը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է վիրահայերին և հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ համաքաղաքացիներին և հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ։

Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլորին, ովքեր սրտով և հոգով նշում են այս մեծ տոնը։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ շնորհավորել են նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի կրոնի հարցերով պետական ​​գործակալությունը: