Այսօր ամենաողբերգական օրն է անկախ Վրաստանի պատմության մեջ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք է մատուցել տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին։

Նախագահը նշել է, որ այսօր ամենաողբերգական օրն է անկախ Վրաստանի պատմության մեջ։

«Այսօր մենք պետք է պատրաստ լինենք տեսնելու և ցույց տալու, որ նոր ժամանակ է սկսվում, նոր հեռանկար, նոր հարաբերություններ, և պետք է մտածել այդ ամենի մասին։ Սուգ պետք չէ, մենք չենք կարող սգի մեջ ապրել, մենք պետք է ապրենք ապագայի համար, և ես վստահ եմ, որ այդ ապագան շուտով մեզ շատ բան կբերի…»,- ասել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սոխումիի անկման 29 տարին։ Աբխազիայում ռազմական հակամարտությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։

Բուչայից առաջ Աբխազիա է եղել. ԱՄՆ նախկին դեսպան