Զոհրաբ Մնացականյանը իր ցավակցությունն է հայտնում Վրաստանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի Շատիլիի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին Հայաստանի արտգործնախարարը գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«Ես կիսում եմ  վիշտը և խորին ցավակցությունս եմ հայտնում այն ընտանիքներին և ընկերներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին ողբերգական պատահարի ժամանակ եղբայրական Վրաստանում», — գրել է Մնացականյանը: