Այսօր երեկոյան «Թավիսուփլեբա» հրապարակում կսահմանափակվի երթևեկությունը

Այսօր՝ մայիսի 23-ի ժամը 20։00-ից ժամը 23:00-ն «Թավիսուփլեբա» (Ազատություն) հրապարակում կսահմանափակվի երթևեկությունը։ Պատճառը Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքների իրականացումն է։

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Կոտե Աբխազի և Շալվա Դադիանի փողոցներից դեպի Ազատության հրապարակ երթևեկությունն արգելվելու է։ Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը հնարավոր կլինի դեպի «Գալերիա» առևտրի կենտրոն և հակառակ ուղղությամբ։