Այսօր Գորիում նշել են Ստալինի ծննդյան տարեդարձը

Այսօր Գորիում նշել են Իոսիֆ Ստալինի ծննդյան 139-ամյակը: Կոմունիստական կուսակցության անդամները և նրանց աջակիցները կարմիր դրոշներով և խորհրդային խորհրդանիշներով Ստալինի տուն-թանգարանի բակում ակցիա են անցկացրել:

Ավելի ուշ նրանք քայլերթով շարժվել են Գորիի սակրեբուլոյի մոտ, որտեղ ավելի վաղ կանգնեցված էր Ստալինի արձանը:

Երթի մասնակիցները ևս մեկ անգամ դատապարտել են արձանի ապամոնտաժման փաստը՝  երկրի իշխանություններին կոչ անելով այն խնամքով պահել: Փոխանցում է Rustavi 2-ը: