Այսօր Վրաստանի խորհրդարանը կհաստատի նոր կառավարության կազմը

Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում տեղի կունենան նախարարների կաբինետի ներկայացուցիչների լսումները, որից հետո խորհրդարանը կհաստատի նոր կառավարության կազմը:

Նոր կառավարության կազմում միակ նոր դեմքը Վրաստանի Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն է: Մնացած բոլոր պաշտոններում վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան ներայացրել է նախկին նախարարներին:

Կառավարության անդամների թեկնածուներն են՝

  • Վարչապետի թեկնածուն է Գիորգի Գախարիան,
  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը՝ Մայա Ցքիթիշվիլին,
  • Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
  • Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
  • Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանին,
  • Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական  պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին,
  • Պաշտպանության նախարարը՝ Իրակլի Ղարիբաշվիլին,
  • Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարարը՝ Թեա Ախվլեդիանին: