Այսօրվանից արգելվում է միջքաղաքային տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Կորոնավիրուսի COVID-19 տարածման կանխարգելման նպատակով Վրաստանում գործող արտակարգ դրության շրջանակներում, այսօրվանից երկրի մասշտաբով արգելվում է միջքաղաքային տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Վրաստանի կառավարության որոշմամբ, միկրոավտոբուսներից հետո սահմանափակումները վերաբերում են նաև ուղևորատար ավոտոբուսներին և գնացքներին:

Մարտի 24-ի դրությամբ, դեռևս թույլատրվում է թեթև մարդատար ավտոմեքենաների և քաղաքային տրանսպորտի և բեռնատար գնացքների երթևեկությունը:

Հիշեցնենք, Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: