Այսօրվանից երեխաներին տրվող նպաստը կկազմի 150 լարի

«Մեր երեխաների ավելի լավ ապագայի համար հոգալը, նրանց զարգացման, առողջության և լիարժեք քաղաքացիների դաստիարակության համար պայմաններ ստեղծելը Վրաստանի հզորության նախապայմանն է, և, հետևաբար, մեր կառավարության գլխավոր խնդիրը»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ իշխանության գալուց ի վեր այս ուղղությամբ իրականացվել են մի շարք բարեփոխումներ ու նախագծեր։

Վարչապետի խոսքով, այսօրվանից երեխաներին տրվող նպաստն էլ ավելի կբարձրանա և կկազմի 150 լարի (մոտ 50 դոլար):

«Ծրագիրը կվերաբերի ավելի քան 215 հազար երեխայի, որի համար պետությունը կհատկացնի 341 մլն լարի։ Երեխաների աղքատությունը նվազեցնելու և նրանց զարգացումն ապահովելու մեր ջանքերը կշարունակվեն և կամրապնդվեն:

Մեր փոքրիկներին և նրանց ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Նպաստառու երեխաներին տրվող վճարը հունիսից կավելանա