Այսօրվանից ուսուցչի հավակնորդները կկարողանան տպել իրենց քննաթերթիկը

Ուսուցչի հավակնորդները ընթացիկ տարվա հուլիսի 22-30-ը պետք է առարկայական քննություններ հանձնեն: Այսօր՝ ժամը 12:00-ից հնարավոր կլինի տպել քննաթերթիկը, որի վրա մանրամասն նշված կլինեն քննության մանրամասները:

Ինչպե՞ս տպել

Քննությանը մասնակցող դիմորդը քննաթերթիկը տպելու համար պետք է մուտք գործի անձնական գրանցման  online.naec.ge էջ և սեղմել „დაბეჭდე შენი ბარათი“ կոճակը։

Քննաթերթիկի վրա նշված կլինեն քննությանը մասնակցող անձի անձնական տվյալները, քննական կենտրոնի հասցեն, քննության օրը, քննական կենտրոն գնալու ժամը, ինչպես նաև Առողջապահության նախարարության կողմից մշակված բոլոր այն հանձնարարականները, որոնք պետք է հաշվի առնեն բոլոր դիմորդները: