Ազգային միասնական քննությունների գրանցումը կավարտվի այսօր

Վրաստանում միասնական ազգային քննությունների, միասնական մագիստրատուրայի քննություններին և ուսանողների գրանտային ծրագրին մասնակցելու գրանցումը կավարտվի այսօր, ժամը 18։00-ին։ Այս մասին հիշեցնում է Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC):

Նրանց փոխանցմամբ՝ ուսուցիչների և ուսուցչի կարգավիճակ ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց քննությունների գրանցումը (առարկայական և հմտությունների) կավարտվի ապրիլի 14-ին, ժամը 18։00-ին։

Իսկ ազգային միասնական քննություններին գրանցված քաղաքացիները կկարողանան փոխել համալսարանական ծրագիրրը կամ քննության լեզուն մինչև ապրիլի 14-ը ժամը 18։00։ Համալսարանական ծրագիրը հնարավոր կլինի նաև փոխել քննություններից հետո, երբ կհրապարկվեն միավորները, ընդունվողը կկարողանա փոխել համալսարանների ցանկը և հերթականությունը այդ և հաջորդ օրը ներառյալ։