Բաց տարածքներում դիմակ կրելը հնարավոր է պարտադիր դառնա

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հաղորդմամբ` համակարգող խորհրդին առաջարկվել է բաց տարածքներում դիմակի կրելը պարտադիր դարձնել:

«Համաճարակային ներկայիս իրավիճակը նման է նոյեմբերի սկզբի շրջանին, երբ հասանք հիվանդացությունների պիկին:

Մենք բոլոր ցուցանիշներով տեղափոխվել ենք կարմիր գոտի, սա հիմնական ահազանգերից մեկն է, և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ», — ասել է Ամիրան Գամկրելիձեն` հավելելով, որ առաջիկա օրերին կմշակի համապատասխան որոշումը: