Վրաստանը կարմիր գոտում է. վարակաբանները զգուշացնում են

Վրաստանում այսօր կորոնավիրուսի ռեկորդային տվյալներ են արձանագրվել, ինչի հետ կապված կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում վարակաբանները խոսել են երկրում իրավիճակի մասին, նաև՝ հայտարարել հնարավոր նոր սահմանափակումների մասին։

Վարակաբան Ամիրան Գակղրելիձեի խոսքով՝ երկիրը կարմիր գոտի է մտել: Նրա խոսքով՝ Վրաստանն այս պահին այն վիճակում է, որում գտնվում էր երրորդ ալիքի պիկի ժամանակ: Գամկղրելիձեն, սրա հետ մեկտեղ, հերթական անգամ կոչ է արել պատվաստվել.

«Անհրաժեշտ է ավելի շատ ակտիվություն՝ կորոնավիրուսից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, բնակչությունը պետք է իմանա, որ եթե համաճարակային իրավիճակը վատթարանա, ապա մենք ՝ վարակաբաններս, պատկան մարմիններին խորհուրդ կտանք խիստ սահմանափակումներ գործարկել», — ասել է Գամկրելիձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով էլ՝ բնակչությունը հարսանիքներով ու հոգեհացերով զոհաբերում է հարազատներին: