Թամարիս գյուղի բնակիչները խոսում են անասունների զանգվածային գողության մասին

Մարնեուլիի շրջանի Թամարիս գյուղի բնակիչները պատրաստվում են դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը: Տեղաբնակները հայտարարել են, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հաճախ անասուններ են գողանում:

Գյուղի բնակիչ Գուրամ Ցխադարիայի հայտարարությամբ, տեղացիները մի քանի անգամ դիմել են ՆԳՆ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկան: 

«Փետրվարից հաճախակի են դարձել անասունների, հատկապես խոշոր եղջերավորների, գողության փաստերը: Դիմել ենք քաղաքապետարան, ՆԳՆ, սակայն մինչ օրս որևէ մեկին չեն ձերբակալել: Այս ամենը կապված է գների աճի հետ: Մեծ վնասներ ենք կրում»,- հայտարարել է Գուրամ Ցխադարիան: 

Թողնել պատասխան