ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետին

Հունվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվել է երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։