Երեկվա օրը համառոտ. հունվարի 23

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացած կառավարության նիստի ժամանակ որոշվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի համար (դեկրետ) տրամադրվող դրամական օգնությունը 1 000 լարիի փոխարեն սահմանել 2 000 լարի:

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ ավելի քան 20 մլն լարի կհատկացվի հունվարին տարերային աղետից տուժած բնակչությանը փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև մունիցիպալիտետներում տարերային աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Սագարեջոյի ոստիկանության շրջանային բաժնի մահացած աշխատակից, ոստիկանության պետ, լեյտենանտ Օթար Գվինաշվիլիի քաղաքացիական հուղարկավորությանը:

Ծնողների սպանության համար մեղադրվող Գիորգի Բերոզաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։

Հունվարի 20-ի գիշերը Սագարեջոյում վիրավորված 24-ամյա Գիորգի Կիկնաձեի վիճակը կայուն է։ 

2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության շուկայի վերահսկողության գործակալության տրամադրած տեղեկության համաձայն՝ 2021 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը շուկայում 31 տնտեսվարող սուբյեկտների  ներկայացրած 77 խաղալիքների փաստաթղթային զննումից հետո վաճառքը կասեցվել է:

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի փաստաթղթի համաձայն, 2022 թվականին Վրաստանը տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից ռեկորդային եկամուտ է ստացել:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո դատախազության տվյալներով, քաղաքացի Ռուսլան Գամիսոնիան, որին դե ֆակտո Գերագույն դատարանը դատապարտել էր կանխամտածված սպանության համար, նաև Գուլրիփշի դատարանը Ռուսաստանի երկու քաղաքացու բռնաբարության մեղադրանք էր ներկայացրել, 2022 թվականի ամառվանից հետո ապաստանել է Վրաստանում։

Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի», «Դրոա» և «Գիրչի» կուսակցության առաջնորդները, ակտիվիստները և հայտնի դեմքերը հայտարարել են ազգային-ազատագրական շարժման մեկնարկի մասին:

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2022 թվականի ընթացքում Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար՝ որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 2 մլն 294 հազար 426 լարի:

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի CNN-ին տված հարցազրույցին և նշել, որ Վրաստանի նախագահին նույնպես համոզել են կեղծիք տարածել։

Բնակարանների առք ու վաճառքով զբաղվող m² ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Մեձմարիաշվիլին հայտնել է, որ Թբիլիսիում կկառուցվի առաջին երկնաքերը, որտեղ կտեղակայվի մինչև 500 բնակարան։

2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3,5 միլիարդ դոլարի եկամուտ։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամ Միխեիլ Սարջվելաձեն խոսել է վրացական կողմի դերի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։