Բաքու-Թբիլիսի-Կարսը Ասիայի համար պատուհան է Եվրոպայում. Չավուշօղլու

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Ասիայի համար պատուհան է Եվրոպայում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարսը ամենակարևոր տրանսպորտային ծրագրերից է:

«Նշված երկաթգիծը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման գործընթացը հեշտացնում է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Երկաթե մետաքսե ճանապարհ» կոչված ծրագիրը համաձայնեցվել է 2007 թվականի հունվարի 7-ին, որը Հարավային Կովկասը կապում է Ասիայի և Եվրոպայի հետ: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Սաակաշվիլին, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն դոլար: