Բարեկամական ու խորհրդանշական հայ-վրացական սահմանը

Հայաստանի հետ սահմանակից վրացական գյուղերի բնակիչներն ակնկալում են, որ երկու երկրների միջև սահմանի վերջնական սահմանազատումն ու սահմանագծումը կվերացնի իրենց ամենօրյա դժվարությունները։ 

Հայաստանի նոր կառավարությունն ընդունած ծրագրում նախատեսում է Վրաստանի հետ պետական սահմանի հարցն ավարտին հասցնել մինչև 2026 թվականը։ 1996 թվականից Հայաստանի և Վրաստանի միջև գործող դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովները երկու երկրների միջև 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցրել են 147 կմ-ը: Մնացել է 78 կմ երկարությամբ հատվածը, որտեղ բնակիչները հույս ունեն, որ վերստին օրակարգում հայտնվող հարցի վերջնական լուծմանը հաշվի կառնվեն նաև իրենց առաջարկները։

«Ալիք Մեդիան» խոսել է հայ-վրացական սահմանամերձ Աղքյորփի, Չանախչի ու Խոժոռնի գյուղի բնակիչների հետ: Ստորև ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ՝

My Page