Բաթումիում դեռահասի դի է հայտնաբերվել

Բաթումիում փրկարարները ծովից դեռահաս տղայի դի են հայտնաբերել: Տեղեկությունների համաձայն, դին տեղափոխվել է դատաբժշկական բյուրո։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները՝ հիմք ընդունելով դեռահասի ջրում անհետանալու մասին հաղորդագրությունը։

Շրջող լուրերի համաձայն, տղան Բաթումիից է եղել: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: