Բախտաձեն Գերմանիայի միավորման օրվա առթիվ շնորհավորել է Մերկելին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շնորհավորել է Գերմանիայի միավորման օրվա առթիվ: Հայտարարությունը տարածել է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքէջը:

«Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է ջերմորեն շնորհավորել Գերմանիայի միավորման օրը: Միասնական, հզոր և ժողովրդավարական Գերմանիան այսօրվա աշխարհում կայունության, անվտանգության և զարգացման կարևորագույն երաշխիք է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միավորվեցին: