Բեսելիան պահանջում է խորհրդարանի նախագահի հրաժարականը

«Վրացական երազանք» կուսակցությունն օրերս լքած պատգամավոր Էկա Բեսելիան կոչ է անում Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացնել Իրակլի Կոբախիձեին։ Նրա համոզմամբ, Կոբախիձեն չունի այն վստահությունն ու հեղինակությունը, որը անհրաժեշտ է օրենսդիրի ղեկավարին:

«Հավատացնում եմ, որ կհասնենք Կոբախիձեի հրաժարականին, եթե որոշում ընդունող անձինք դա չանեն ժամանակին, մենք շատ արագ կարող ենք ճանապարհ հարթել, որպեսզի պարոն Կոբախիձեն հեռանա այդ պաշտոնից»,- հայտարարել է Բեսելիան: