2026 թվականի երկրորդ քառորդում բիզնես ոլորտում զբաղվածների 65%-ը բաժին է ընկել Թբիլիսիին. այս և այլ տվյալները նշված են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության ձեռնարկությունների գործունեության արդյունքներում։
Զբաղվածների ընդհանուր միջին թիվը կազմել է 828 հազար 354 մարդ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 4․1%-ով։
Զբաղվածներն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ․
Թբիլիսի – 65 տոկոս,
Աջարիա – 9․7 տոկոս,
Իմերեթի – 6․5 տոկոս,
Քվեմո Քարթլի – 5․3 տոկոս,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 3․5 տոկոս,
Կախեթի – 3․0 տոկոս,
Շիդա Քարթլի – 2․2 տոկոս,
Մցխեթա-Մթիանեթի – 1․8 տոկոս,
Սամցխե-Ջավախեթի – 1․6 տոկոս,
Գուրիա – 0․9 տոկոս,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 0․3 տոկոս։
Երկրորդ քառորդում բիզնեսում զբաղվածների միջին աշխատավարձն աճել է՝ հասնելով 2471․5 լարիի։