«Դրոա» կուսակցության կալանավորված առաջնորդ Էլենե Խոշտարիան աջակցություն է հայտնել գործարար Թամազ Էլիզբարաշվիլիին։
Ըստ բանտից ուղարկված նրա նամակի` իրականում Էլիզբարաշվիլիի դեմ սադրանք են կազմակերպել, սակայն այդ սադրանքը չի ստացվել նրա խելամիտ պահվածքի շնորհիվ։
«Իմ լիակատար աջակցությունը Թամազ Էլիզբարաշվիլիին․ մի մարդու, որը սկզբունքային հարցի՝ Ռուսաստանի մասին, երբեք չի խուսափել բարձրաձայն և հստակ խոսելուց։
Իրականում նրա դեմ սադրանք են կազմակերպել, սակայն այդ սադրանքը չի ստացվել։ Նա հասկացել է դա և խելացի է վարվել։ Քանի որ ոչ մի բանից չկարողացան կառչել, որոշեցին պարզապես պատժել։ Սա լիովին բացահայտված և ձախողված հատուկ գործողություն է։ Ընդհակառակը` պետք է պատժվի փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրողը։
Դիմացկունություն եմ մաղթում պարոն Թամազին և նրա ընտանիքին։ Այսպիսի մարդուն չեն կարող հաղթել»,- գրել է Խոշտարիան։