Բողոքի ցույց՝ դասապրոցեսը լսարաններ տեղափոխելու դեմ. տեսանյութ/լուսանկարներ

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները դասապրոցեսը լսարան տեղափոխելու դեմ բողոքի ցույց են անցկացրել։ Պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Թբիլիսիում բնակարանների բարձր վարձավճարներն են։

«Անհնար է պատկերացնել, որ պետությունն ​​աջակցության փոխարեն խանգարող դեր կատարի ուսանողների կյանքում, այսօր ցույցին հավաքված ուսանողներն ունեն արդարացի պահանջ՝ կրթության իրավունք՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- հայտարարել է ցույցին միացած ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության կրթության բաժնի ղեկավար Նանա Թոխվաձեն։

Թոխվաձեն դիմել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին՝ պահանջով, որ ուսանողներին տրամադրվի կացարան, որպեսզի ստիպված չլինեն թողնել ուսումը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 2-ից Թբիլիսիի պետական ​​համալսարանն ուսումնական գործընթացն ամբողջությամբ կշարունակի լսարաններում՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը և գործող կանոնակարգերը։

Կարդացեք նաև՝

Թբիլիսիում բնակարանների վարձավճարների բարձրացումն անհանգստացնում է ուսանողներին