Բրյուսելում մեկնարկում է Վրաստան-ԵՄ ասոցացման 5-րդ նիստը

Բրյուսելում այսօր մեկնարկում է Վրաստան-Եվրամիություն ասոցացման հարցով խորհրդի 5-րդ նիստը, վրացական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Երկրի կառավարությունից հաղորդում են, որ վրացական կողմը կներկայացնի ԵՄ ինտեգրման «ճանապարհային քարտեզը», որը Վրաստանին թույլ է տալիս կատարել ինտեգրման խորացմանն ուղղված հաջորդ քայլերը:

Խորհրդի նիստի ավարտն նախատեսված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը։