Բուրճուլաձեն 9 միլիոն է պահանջել «Վրացական երազանքին» աջակցելու համար․ Իվանիշվիլի

Մեծահարուստ, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին, երեք առաջատար հեռուստատեսությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է իր և օպերային աստղ, «Իավնանա» հիմնադրամի հիմնադիր Պաատա Բուրճուլաձեի խոսակցությանը:

«Պաատա Բուրճուլաձեին խնդրել եմ, որ աջակցի «Վրացական երազանքին», ինչի դիմաց նա պահանջել է 9 միլիոն», — ասել է Իվանիշվիլին, սակայն խոսակցության այլ մանրամասներ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Պաատա Բուրճուլաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իվանիշվիլին նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն ինքը հրաժարվել է՝ կարիերայի և բարձր վճարվող ներկայացման համար, որից հետո «Վրացական երազանքի» առաջնորդն իրեն առաջարկել է ֆինանսական օգնություն:

Իվանիշվիլին հաստատել է, որ Բուրճուլաձեին առաջարկել է «Վրացական երազանքի» աջակցությունը:

Բուրճուլաձեն եղել է նաև «Պաատա Բուրճուլաձե-կառավարությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ: Կուսակցությունը 2016 թվականի հոկտեմբերի 8-ին մասնակցել է խորհդարանական ընտրություններին, սակայն համամասնական ցուցակով չի հավաքել ձայների 3,45 տոկոսը՝ չհաղթահարելով 5 տոկոսանոց շեմը: