Վրաստանում առաջին անգամ անցկացվում է զբոսաշրջության համաշխարհային համաժողով

Վրաստանում առաջին անգամ անցկացվում է զբոսաշրջության համաշխարհային համաժողով։

Միջոցառման ժամանակ զբոսաշրջության ազգային վարչության պետ Գիորգի Չոգովաձեն հայտնել է, որ ֆորումը Վրաստանի միջազգային վարկանիշն էլ ավելի կամրապնդի:

«Այս համաժողովով և այս ձևաչափով ևս մեկ անգամ ցույց կտանք աշխարհին, որ Վրաստանը զբոսաշրջության համար լավագույն վայրերից է», — ասել է Չոգովաձեն:

Համաժողովը կազմակերպվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից՝ զբոսաշրջության ազգային վարչության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառման գործընկերն է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը:

Ֆորումի գլխավոր բանախոսն է Expedia-ի հիմնադիր, Virgin Group-ի բաժնետեր, ամերիկյան հեռուստատեսության աստղ, գրող Ռիչարդ Բանգսիան է: