CHECK IN GEORGIA. «Հիմք-ություն» փառատոն Վրաստանի ութ մարզերում

2018 թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին Վրաստանի ութ մարզերում կանցկացվի «Փուձեոբա» վրացերենից բառացի թարգմանաբար՝ «Հիմք-ություն» տարածաշրջանային ժողովրդական փառատոնը:

Ըստ փառատոնի հիմնադիր GeoTourist-ի՝ փառատոնի նպատակն է նպաստել և աջակցել Վրաստանի տարածաշրջանային մշակույթին: Փառատոնի կարգախոսն է. «Մեկ օրով վերադարձիր արմատներիդ»:

Փառատոնի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն.

Սամցխե Ջավախեթի — Բակուրիանի՝ հուլիսի 21

Զեմո Սվանեթի — Մեստիա՝ հուլիսի 29

Մցխեթա Մթիանեթի — Կազբեգի՝ օգոստոսի 11

Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթի — Ամբրոլաուրի՝ օգոստոսի 27

Շիդա Քարթլի — Նիքոզի՝ սեպտեմբերի 29

Սամեգրելո — Փոթի՝ հոկտեմբերի 6

Գուրիա — Օզուրգեթի՝ հոկտեմբերի 12

Կախեթի — Կղվարելի՝ նոյեմբերի 8

Միջոցառմանը կմասնակցի շուրջ 10 հազար մարդ, ինչպես տարածաշրջանի ժողովրդական բանահյուսության ներկայացուցիչներ, այնպես էլ վրացի հայտնի կատարողներ:

Ծրագիրը հնարավորություն կտա ժողովրդական բանահյուսության ոլորտում աշխատելու, ցուցադրելու իրենց հնարավորությունները, ներկայացնելու սեփական ստեղծագործությունները:

Փառատոնի շրջանակներում մրցանակներ կհանձնվեն ժողովրդական բանահյուսության բնագավառում աշխատող մարդկանց: Օրվա ավարտին կանցկացվի համերգ:

Միջոցառումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմիններն ու Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը՝ CHECK IN GEORGIA նախագծի աջակցությամբ:

Թողնել պատասխան