Ցքիտիշվիլին կմեկնի Գուդաուրի՝ ծանոթանալու ջրի խնդրի վերացման աշխատանքներին

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին այսօր կմեկնի Գուդաուրի՝ ծանոթանալու ջրամատակարարման համակարգում առկա խաթարման վերացման աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, Գուդաուրիում և Բակուրիանիում ջրամատակարարման խնդիր առաջացավ Ամանորի օրերին, խնդիրը լուծելու համար աշխատանքներ են ընթանում։ Երեկ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտակարգ հանդիպում անցկացրեց, որին ներկա էր նաև Մայա Ցքիտիշվիլին։ Վարչապետը կարգադրել էր շտապ ստեղծել աշխատանքային խումբ՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար։

Հատկանշական է նաև, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Միասնական ջրամատակարարման ընկերության» տնօրեն Եկատերինա Գալդավան ազատվել է պաշտոնից, նրան կփոխարինի Գրիգոլ Մանդարիան: