Ցխինվալին իր անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Իտալիային

Ցխինվալին դիմել է Իտալիայի իշխանություններին Հարավային Օսիան որպես անկախ հանրապետություն ճանաչելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իտալիայում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչը:

«Կարծում ենք եկել է ժամանակը, որ Իտալիան այժմյան իշխանությունների անունից Հարավային Օսիան ճանաչի որպես անկախ հանրապետություն»,- ասել է Մաուրո Մուրջան:

Նրա խոսքով, Իտալիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կվերականգնի խաղաղ համակեցության ավանդույթը և ժողովրդի իրավունքը` ինքնուրույն որոշել իր ապագան:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Օսիան և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, խաղաղօվկիանոսյան Նաուրու կղզին և վերջերս նաև պատերազմական վիճակում գտնվող Սիրիան։