Լուսանկարներ, տեսանյութ. Արտակարգ. Հրդեհվել է բեռնատար գնացքը

Հուլիսի 29-ի գիշերը Լոռու մարզում՝ Թումանյան կայարանի մոտակայքում այրվել է բեռնատար գնացքը: 

Բագրատաշենից Գյումրի ուղևորվող գնացքը (բաղկացած 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են՝ 55 տ տարողությամբ, 7-ը բեռնված բենզինով, 10-ը՝ հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին. նյութերով: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:


Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 55 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:

Ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին, մարվել՝ 10:10-ին:

Այրվել է 3 գլանատակառի պարունակությունն (բենզին) ամբողջությամբ, 4-ը՝ մասամբ, ջերմահարվել է 2-ը (մեքենավարի խցիկը և ցորեն):

Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից