«1+4»-ի ուսանողների համար մեկնարկում է ստաժավորման ծրագիրը

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետ​​նախարարի աշխատակազմը հայտարարում է «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար ստաժավորման ծրագրի հերթական փուլի մասին։

Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել քաղաքացիական ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական ​​հմտությունները, նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրման գործընթացին:

Ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները  հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորման գործընթացին: Հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները 1-ից մինչև 6 ամսվա ստաժավորում կանցնեն պետական ​​գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձանց մոտ:

Երկրում առկա համաճարակաբանական իրավիճակի պայմաններում ստաժավորման ծրագրին մասնակցելու պատրաստ պետական գերատեսչությունների ու կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 17-ը պետք է լրացնեն հայտը: