Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին ավելանում են

Հոկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 228 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 626 058-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 711 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 596 380 մարդ։

Վարակից մահացել է ևս 28մարդ, ընդհանուր՝ 9162:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 7%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.63%, վերջին 7 օրվանը՝ 5.61%: