Դանակահարություն Օզուրգեթիում

Օզուրգեթիում տղամարդը դանակահարել է կնոջը: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 8-ին։ Շտապօգնությունը տուժածներին տեղափոխել է Օզուրգեթիի «Մեդալֆա» կլինիկա։ Կինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել սրտի շրջանում։

«Մեդալֆա»-ի կլինիկական տնօրեն Դավիթ Մդինարաձեն լրագրողներին հայտնել է, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ արդեն սկսվել է հետաքննություն Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, որը վերաբերում է սպանության փորձին։