Դատապարտում ենք ՌԴ-ի հետ մեկ առ մեկ ձևաչափը․  «Ամոթ է» շարժումը՝ Բուրջանաձեի մոսկովյան այցի մասին

«Ամոթ է» նախաձեռնությունն արձագանքել է «Միացյալ Վրաստան — Ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի՝ Մոսկվա այցին։ Կազմակերպության հատուկ հայտարարության մեջ ասվում է, որ «Առանձին գործիչների ռուսաստանյան այցերը՝ օկուպանտ երկրի հետ փակ բանակցությունների նպատակով վնասում է պետությանը»։

«Մենք դատապարտում ենք ՌԴ-ի հետ մեկ առ մեկ ձևաչափը՝ անկախ նրանից՝ դրա մասնակիցը իշխանությունն է, թե ընդդիմության ներկայացուցիչ կուսակցության առաջնորդը։ Օկուպանտ երկրի հետ երկխոսությունը պետք է անցնի միայն արևելյան գործընկերների մասնակցությամբ։ Մենք գտնում ենք, որ նմանօրինակ այցերը վնասում են երկրին, հանրության ու քաղաքական ուժերի ընդհանուր նպատակին, որոնք միավորվել են մեկ պահանջի շուրջ։ Այս այցերը ծառայում են Բիձինա Իվանիշվիլիի ու Ռուսաստանի շահերին, որպեսզի ճաք մտցնեն միասնական քաղաքացիական սեկտորում»։ 

Հիշեցնենք՝ «Միացյալ Վրաստան — Ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն դեկտեմբերի 3-ին Մոսկվա էր մեկնել։