Դատարանի որոշմամբ Նիկա Մելիան կկալանավորվի

Հունիսի 20-ի գործով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Որոշումը քիչ առաջ կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Չախնաշվիլին: Դատավարությունն ընթանում էր շուրջ 6 ժամ, որին չէր մասնակցում մեղադրյալ Նիկա Մելիան:

Հիշեցնենք` Նիկա Մելիան քրեական պատասխանատվության առաջ կանգնեց` Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու համար, որպես խափանման միջոց ՝ դատարանն ընտրեց 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց անցկացվեց, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց:

Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարեց, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը, հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն կալանավորել չի հաջողվի: