Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհային դեպարտամենտի փետրվարի 18-ի ժամը 9:15-ին տարածած տեղեկատվության համաձայն` Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է:

«Անցկացրած մաքրման աշխատանքների արդյունքում կցորդով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է և միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հայտարարությունում: