Նիկա Մելիայի աջակիցները գիշերել են գրասենյակում և թույլ չեն տալիս ձերբակալել կուսակցության նախագահին

Փետրվարի 17-ին Նիկա Մելիայի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումից հետո, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում են գիշերել կուսակցության անդամներն ու տասնյակ աջակիցներ: Ինչպես նաև, Նիկա Մելիային իրենց աջակցությունն են հայտնել մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ:

Այսօր առավոտյան ոստիկանական խումբը փորձեց մտնել կուսակցության գրասենյակ` Նիկա Մելիային դատարանի որոշումը փոխանցելու համար, սակայն գրասենյակում հավաքված աջակիցները թույլ չտվեցին մուտք գործել շենք:

Նիկա Մելիայի փաստաբանների խոսքով` չի բացառվում, որ ՆԳ նախարարությունը հատուկ ուժ կիրառի գրասենյակում հավաքվածների դեմ և փորձի ամեն գնով կալանավորել Մելիային:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հավաքված բոլոր ընդդիմադիր գործիչներն ու կուսակցության նախագահի աջակիցները հայտարարում են, որ ամեն գնով պաշտպանելու են Մելիային և թույլ չեն տալու, որ վերջինս ձերբակալվի:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի գործով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Որոշումը երեկ կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Չախնաշվիլին: Դատավարությունն ընթանում էր շուրջ 6 ժամ, որին չէր մասնակցում մեղադրյալ Նիկա Մելիան:

Նիկա Մելիան քրեական պատասխանատվության առաջ կանգնեց` Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու համար, որպես խափանման միջոց ՝ դատարանն ընտրեց 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց անցկացվեց, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց:

Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարեց, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը, հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն կալանավորել չի հաջողվի:

«Գավրիլովի բանտարկյա՞լ». խորհրդարանը որոշեց ընդդիմադիր գործչի ճակատագիրը

Դատարանի որոշմամբ Նիկա Մելիան կկալանավորվի

2 ընտրություն ունես. Լավ ու ավելի վատ. Սաակաշվիլին` Իվանիշվիլիին

լուսանկարը՝ 1tv.ge