Դիմակը և սոցիալական հեռավորությունը մեր կյանքի մաս են դառնում. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, տնտեսության բացման և վերականգնման հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նրա խոսքով, տնտեսության վերականգնումը կախված կլինի համաճարակի արդյունավետ կառավարումից:

«Տնտեսության բացման, երկրի հետճգնաժամային կառավարումը մեզ համար առաջնահերթություն է, սակայն այս ամենի հնարավորությունը մենք կունենանք միայն այն դեպքում, երբ Առողջապահության նախարարությունը արդյունավետ կառավարի համաճարակը»,- հայտարարել է Գախարիան:

Վարչապետի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ դիմակը, սոցիալական հեռավորությունը մեր կյանքի մաս են դառնում: Այս նորմերը պաշտպանելը ըստ կառավարության ղեկավարի՝ միակ միջոցն են, որով երկիրը կկարողանա տնտեսապես վերականգնվել: