Քննություններ 2020. Ինչ է սպասվում Վրաստանում

Ապրիլի 30-ին Վրաստանում ավարտվեց 4 ուղղությամբ քննությունների գրանցումը: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով Վրաստանում գրանցվել է.
  • 39 300-ից ավել դիմորդ
  • 3 600-ից ավել ուսանող (դրամաշնորհի մրցույթ)
  • 12 600-ից ավել մագիստրոսի թեկնածու
  • 19 600-ից ավել ուսուցիչ և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող:
Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, այս փուլում միասնական ազգային քննությունների անցկացման ժամկետների փոփոխությունը չի քննարկվում:
«Սովորաբար քննությունները անցկացվում են հուլիսին, և դրանց անցկացման ժամկետը հայտնի կդառնա հունիսին»,- ասվում է հայտարարությունում:
ԿԳՄՍ նախարարությունը և Քննությունների ազգային կենտրոնը ակտիվ աշխատում են քննությունների անվտանգ անցկացման ծրագրի շուրջ և անընդմեջ խորհրդակցում են առողջապահական ոլորտի մասնագետների հետ: Ըստ կենտրոնի տեղեկատվության, այս խորհրդատվությունների արդյունքում կորոշվի քննությունների անցկացման հստակ ամսաթիվը:
Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի, քննական գործընթացի կազմակերպման ընթացքում հաշվի կառնվեն անվտանգության բոլոր միջոցները, այդ թվում հեռավորության, հիգիենային նորմերի պահպանման և ախտահանման հարցերը:
Հիշեցնենք, ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ քննությունների անցկացմանը վտանգ չի սպառնում, սակայն հնարավոր է քննությունները որոշակի ժամանակով հետաձգվեն: