Դիմորդները ըմբռնումով են վերաբերվում նախարարության խորհուրդներին. ԿԳ փոխնախարար

Վրաստանում ընթանում են ԲՈՒՀ-երի ընդունելության միացյալ ազգային քննությունները, որոնց ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով  որոշ սահմանափակումներ են գործում:

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նունու Միցկևիչը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դիմորդների վերաբերմունքին:

«Դիմորդները ըմբռնումով են վերաբերվում բոլոր այն խորհուրդներին, որ տալիս է նախարարությունը, քննական գործընթացն ընթանում է կարգավորված կերպով: Մենք խորհուրդ ենք տալիս դիմորդների երկրպագուներին, ծնողներին տարածքի արտաքին հատվածում սպասելիս պահպանել սոցիալական հեռավորությունն ու նպաստել քննական հարթ ընթացքին»,-ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք՝ ընդունելության քննությունները Վրաստանում կտևեն հուլիսի 6-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև կանցկացվեն մագիստրատուրա ընդունվելու ցանկություն ունեցողների ու ուսուցիչների քննությունները:

Վրաստանի ընդունելության քննությունները համաճարակի պայմաններում. կարծիքներ

Վրաստանում դիմորդների գրավոր աշխատանքները կարանտին կանցնեն

Վրաստանում այսօր մեկնարկեցին միասնական ազգային քննությունները